ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված
17.07.2013 | 17:18

ՌԴ-ում իմ հանդիպումների ընթացքում հաջողվեց որոշ տվյալներ ստանալ մոսկովյան ողբերգության մասնակից հայ վարորդի անվան շուրջ ծավալվող աղմուկի պատճառների մասին: Ռուսաստանը հսկայական երկիր է, և նմանատիպ պատահարները հազվադեպ երևույթ չեն, սակայն ՌԴ Պետդումայում այս պահին քննարկման մեջ է օրենքի նախագիծ, որով արգելվելու է ոչ ռուսական վարորդական իրավունք ունեցող անձանց ներգրավել աշխատանքի ՌԴ տարածքում: Օրենքը վերաբերվելու է միայն այն անձանց, ովքեր որպես վարորդ աշխատում են որևէ կազմակերպությունում, իսկ մյուս քաղաքացիները, որոնք իրենց մեքենաներով այցելելու են ՌԴ տարածք, վարորդական իրավունքի վկայականի փոփոխության խնդիր չեն ունենա: Օրենքի նախագծի հեղինակները գիտակցել են, որ այս նախագիծը լուրջ հակազդեցություն կառաջացնի ոչ միայն այլ երկրներից աշխատելու ժամանած այլազգիների, այլ նաև ռուս բիզնեսմենների մոտ, քանի որ, անգամ այսպիսի ահռելի աշխատանքային ներհոսքի պայմաններում, Ռուսաստանում որակյալ աշխատուժի լուրջ պակաս կա: Այդ հակազդեցությունը չեզոքացնելու համար ռուսական լրատվամիջոցներին պատվիրվել է պատեհ առիթ լինելու դեպքում հիմնավորել այլազգիների համար սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը, որն էլ արվեց հայ վարորդի մասնակցությամբ ողբերգական միջադեպի լուսաբանման ֆոնին` վերաճելով, սակայն, շովինիստական քարոզչական արշավի:

Այժմ շրջանառվում է անգամ գումարի չափը, որ պետք է տրվի որպես կաշառք` վարորդական իրավունքի վկայականի «ռուսաֆիկացման» համար` շուրջ 10 000 ռուբլի (120.000-130.000 դրամ): Պատկերացնո՞ւմ եք` ռուս չինովնիկների քսակներն ինչպիսի ահռելի գումարներով են համալրվելու:
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը:

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ